SELECTORNEWS
Загрузка...

07:57
9/02/2012
Аронян
Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ Նիցցայի շախմատի գերմրցաշարի երրորդ փուլում
11:44 | 16/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց հոլանդացի Յան Սմիթին Նիցցայում կայացած «Ամբեր» շախմատային գերմրցաշարի երրորդ փուլում, տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական  կայքը։ Արոնյանն առաջ անցավ ինչպես սպիտակ ֆիգուրներով «արագ» շախմատում, այնպես էլ սևերով «կույր» խաղում։

Շնորհիվ այս հաղթանակների Արոնյանը կիսում է արագ շախմատի 2-5 տեղերը Մագնուս Կառլսենի (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) և Ռուսլան Պոնոմարյովի (Ուկրաինա) հետ, և զբաղեցնում է 10-րդ տեղը «կույր» շախմատի մրցաշարում։

Երեք փուլերից հետո ընդհանուր հաշվով Արոնյանը երեք միավորով կիսում է 5-7-րդ տեղերը Բորիս Գելֆանդի (Իսրայել) և Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ։

 «Կույր» շախմատի մրցաշարում առաջատար է Իվանչուկը 2,5 միավորով, իսկ «արագ» շախմատի մրցաշարում՝ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 2,5 միավորով։

Ընդհանուր հաշվով առաջատար է նաև Իվանչուկը (4,5 միավոր), Կառլսենը, Կրամնիկն ու Պոնոմարյովն ունեն 4-ական միավոր։  

«Ամբեր» ավանդական մրցաշարում «կույր» և «արագ» շախմատային խաղերին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներ։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»