SELECTORNEWS
Загрузка...

08:10
9/02/2012
Թուրքերը փակում են «Մաքդոնալդսը». թերթ
12:13 | 23/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքերը, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանն ի պատասխան, որոշել են երկրում փակել արագ սննդի կետերի ցանցը՝ «Մաքդոնալդսը», գրում է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով «CNNTurk»-ին:

Ըստ տեղեկատվության, «Մաքդոնալդսի» ցանցը փակելու պաշտոնական պատճառ է նշվում այն, որ ցանցի կողմից առաջարկվող սնունդը վտանգավոր է առողջության համար:

Թուրքիայի տարածքում այժմ գործում է «Մաքդոնալդսի» 136 կետ, որոնց մաքուր եկամուտի ծավալը 2009թ.-ին կազմել է 173 միլիոն դոլար:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»