SELECTORNEWS
Загрузка...

08:04
9/02/2012
Վիեննայում ստորագրվել են ԵվրԱզԷՍ-ի պետություններում և Հայաստանում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման գրասենյակների ցանցի ստեղծման մասին փաստաթղթերը
11:01 | 24/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԵվրԱզԷՍ-ի անդամ-պետություններում և Հայաստանի Հանրապետությունում ներդրումներին ու տեխնոլոգիաների փոխանցմանն աջակցելու նպատակով ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման (ՅՈՒՆԻԴՕ) գրասենյակների ցանցի ստեղծման նախագծի փաստաթղթերի փաթեթը երեքշաբթի ստորագրվել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցչության շենքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Փաստաթղթերը ստորագրել են Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Զմեևսկին և ՅՈՒՆԻԴՕ-ի գլխավոր տնօրեն Կանդե Յումքելան: Արարողությանը նաև մասնակցել են ԵվրԱզԷՍ-ի երկրների և Հայաստանի դեսպանները:

«Այս նորարարական նախագիծը նախատեսված է երեք տարվա համար և դրա իրագործման արդյունքում ԵվրԱզԷՍ-ի տարածքում պետք է ձևավորվի գործընկեր-հաստատությունների կայուն ցանց, որոնք ուղղված կլինեն ներդրումներ ներգրավելուն, տեխնոլոգիաների փոխանցմանն ու բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստմանը», - արարողության ժամանակ ասել է Զմեևսկին:

Նրա խոսքերով՝ «արդեն շուտով սպասվում է ՅՈՒՆԻԴՕ-ի ևս երեք նախագծերի գործարկումը, որոնք կֆինանսավորի Ռուսաստանը Արդյունաբերական զարգացման հիմնադրամ ամենամյա կամավոր անդամավճարների միջոցներից»:

Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ նման կերպ ՅՈՒՆԻԴՕ-ի հետ փոխգործակցության նոր ձևաչափի պրակտիկ սկիզբ է դրվում, որում Ռուսաստանը հանդես է գալիս որպես միջազգային զարգացման դոնոր:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»