ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանիայի վարչապետ Միգել Անխել Մորատինոսը հանդիպել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Խոսե Բոնոյի հետ և կոչ է արել վերջինիս կասեցնել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման գործընթացը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով «ABC» իսպանական հրատարակությանը:
Ըստ թերթի՝ Մորատինոսը կարծում է, որ այդ բանաձևի ընդունումը լրջորեն կվնասի թուրք-իսպանական հարաբերություններին:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Կատալոնիայի խորհրդարանը միանձնյա ընդունել է Հայոց ցեղասպանությունը, Կատալոնիայի նախագահ Խոսե Մոնիլան նամակ է հղել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուղօղլուին, որում ներողություն է խնդրել իր խորհրդարանականների գործողությունների համար:
Չնայած այս ամենին, մեծ է հավանականությունը, որը բանաձևն ամեն դեպքում կընդունվի Իսպանիայի խորհրդարանում:-0-
