SELECTORNEWS
Загрузка...

08:08
9/02/2012
Մարսելում անցկացվել է «Հայաստանի 12 մայրաքաղաքները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսն ու նույնանուն գրքի շնորհանդեսը
14:46 | 24/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարսելում Ֆրանսիայի պատմական հուշարձանների կենտրոնի, Մարսելի երիտասարդության և մշակույթի հայկական տան և «Կիլիկիա» ասոցիացիայի կողմից կազմակերպվել է «Հայաստանի 12 մայրաքաղաքները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսն ու նույնանուն գրքի շնորհանդեսը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, լուսանկարչական այս ցուցահանդեսը և նորատիպ գիրքը հիանալի հնարավորություն են ընձեռում ֆրանսիացիներին ծանոթանալու հայոց պատմության էջերին:

Լուսանկարչական ցուցահանդեսին որպես լուսանկարների հեղինակ մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»