ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ջրահարսի հայտնի արձանը հինգշաբթի առաջին անգամ իր հարյուրամյա պատմության ընթացքում լքում է Կոպենհագենը, որպեսզի դառնա Շանհայում մայիսի մեկին բացվող Համաշխարհային ցուցահանդեսի ցուցանմուշ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ֆրանսիական 20 minutes լրատվական կայքին։
Քարին նստած աղջիկը կտեղադրվի դանիական տաղավարի ամենակենտրոնում, որը, կազմակերպիչների խոսքերով, ցուցահանդեսի կեստարվա աշխատանքի ընթացքում առնվազն հինգ միլիոն այցելու կունենա։
Քանի դեռ Ջրահարսը Շանհայում կլինի, նրա տեղը դանիական մայրաքաղաքում կզբաղեցնի հատիչի չինացի վարպետների ստեղծած քանդակը։
Անդերսենի հեքիաթի հերոսուհու բրոնզե ֆիգուրը ստեղծվել և Կոպենհագենում է տեղադրվել քանդակագործ Էդվարդ Էրիսկենի կողմից 1913 թվականի օգոստոսին։
Չնայած, որ Ջրահարսը Կոպենհագենի և ողջ Դանիայի խորհրդանիշն է, հուշարձանը քանիցս վայրագության զոհ է դարձել. միայն երկու անգամ սղոցով կտրել են բրոնզե օրիորդի գլուխը։ -0-
