ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ստամբուլահայ համայնքի ազդեցիկ գործիչ Պետրոս Շիրինօղլուն իր հարցազրույցում ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանից վերջինիս կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
Ըստ թերթի՝ Շիրինօղլուն հայտարարել է, որ հենց հայերն են Էրդողանին կեղծ տեղեկություններ տրամադրել Թուրքիայում բնակվող 100 հազար անօրինական հայերի մասին: Շիրինօղլուի խոսքերով՝ նա վարչապետին պետք է ասեր 70 հազար Թուրքիայի և 30 հազար Հայաստանի քաղաքացի հայ կա Թուրքիայում, սակայն սխալմամբ ընդհանուր 100 հազար է նշել` որպես անօրինական հայերի թիվ:
Շիրինօղլուն կարծում է, որ Էրդողանը պարզապես վստահել է հայկական համայնքի տվյալներին, և այդ պատճառով նման սկանդալային հայտարարություն է արել: Շիրինօղլուն նաև ավելացրել է, որ նա շնորհակալություն է հայտնում Էրդողանին հայկական համայնքին վստահելու համար և համոզված է, որ Լոնդոնում նրա ասած խոսքը սրտից չի բխել:-0-
