SELECTORNEWS
Загрузка...


07:57
23/05/2012

Памятник жертвам Геноцида армян
Թուրք փաստաբանը Անկարայից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:07 | 31/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք փաստաբան Բենդալ Ջելիլ Էզմանը Անկարայի դատարան դիմում է ուղարկել՝ Թուրքիայի իշխանությունից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում պահանջելով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝  հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

Ավելի վաղ փաստաբանին ճանաչում բերեց այն փաստը, որ նա սկսեց աջակցել մի քարոզարշավի, որով թուրքական իշխանությանը կոչ էր արվում ներողություն հայտնել հայերին գրեթե 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համար։ Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում շուրջ 1,5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքը և ծայրահեղ հիվանդագին է արձագանքում այդ հարցում միջազգային հանրության քննադատություններին։

Անցած շաբաթ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրք Օզյուգերգերինը նշել էր, որ Անկարան կարող է միջազգային դատական ատյաններում վիճարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերը, որոնք ընդունվել են մի շարք երկրների խորհրդարանների կողմից։ Հայոց ցեղասպանության փաստն ընդունել են ավելի քան 20 պետություններ։

Անկարայի քրեական գործերով զբաղվող Երկրորդ դատարանին ուղղված իր դիմումում Էզմանը նշել է, որ «1915թ.-ի Սաիթ Հալիմ Փաշայի կառավարությունը  «ցեղասպանություն» է իրականացրել հայազգի համաքաղաքացիների հանդեպ»,- հաղորդում է «Հաբեր Թյուրք» թերթը։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ դիմումի հեղինակը նաև հաստատում է, որ «հայերը ոչնչացվել են թուրքերի կողմից ըստ համապատասխան նախագծի»։ «Թուրքիան պետք է ընդունի իր անցյալը»,- «Հաբեր Թյուրք» թերթին տված հարցազրույցում ասել է Էզմանը։

Նա ավելացրել է, որ Թուրքիայում առաջին անգամ է գործ հարուցվում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով իշխանությանը դիմած անձի նկատմամբ։

Այն հարցին, թե արդյոք չի վախենում իր դիմումի հետևանքներից, թուրք փաստաբանը նշել է. «Եթե ինձ հետ որևէ բան պատահի, Ալլահի կամքով կլինի»։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»