ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Գնդակը, որով Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականները խաղում էին ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի խաղը, անցյալ ուրբաթ օնլայն աճուրդի ժամանակ վաճառվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գնորդի անունը չի նշվում, բայց հայտնի է , որ նա գնդակի համար 74 հազար դոլար է վճարել։ Ամբողջ գումարի միջոցները կուղղվեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Նելսոն Մանդելայի անվան հիմնադրամ։
ԱԱ-2010 եզրափակչի խաղն ավարտվել է լրացուցիչ ժամանակում գրացված 1։0 հաշվով՝ իսպանացիների հաղթանակով։ Մրցախաղի պաշտոնական գնդակը Jabulani է եղել, որը մշակվել է Adidas ընկերության կողմից։ Որոշիչ հանդիպման ժամանակ օգտագործվել է դրա հատուկ վարկածը, որը ստացել է Jo'bulani անումը։ -0-
