SELECTORNEWS
Загрузка...

08:06
9/02/2012
Բրիտանիայի իշխանությունները 16 հազար զբոսաշրջիկի են հետ բերում արտասահմանից տուրօպերատորի սնանկացման պատճառով
20:03 | 17/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Քաղաքացիական ավիացիայի բրիտանական վարչությունը (Civil Aviation Authority, CAA) շտապ միջոցներ է նախաձեռնում, որպեսզի Goldtrail տուրօպերատորի սնանկացման պատճառով Թուրքիայից և Հունաստանից դուրս հանի բրիտանացի զբոսաշրջիկներին, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Goldtrail-ը ուրբաթ երեկոյան հայտարարել է ժամանակավոր վարչության վերահսկողությանն անցնելու մասին, այն դեպքում, երբ սահմանից դուրս (տուրօպերոտորը մասնագիտացվում է դեպի Թուրքիա և Հունաստան ճանապարհորդությունների մեջ) այժմ մինչև 16 հազար զբոսաշրջիկ է գտնվում։

«Goldtrail-и հետ ճանապարհորդողները, ովքեր արտերկրում են գտնվում, հետ ՄԵծ Բրիտանիա կբերվեն։ Թուրքիայից և Հունաստանից բոլոր չվերթերը կժամանեն ըստ ժամանակացույցի՝ հանգստյան օրերին և երկուշաբթի օրը»,- հաղորդում է САА-ն։

Goldtrail-ի միջոցով Մեծ Բրիտանիայից բոլոր պատվիրված և գնված ավիատոմսերն այլևս չեղյալ են համարվում։ Ընդհանուր առմամբ ընկերության սնանկացումը կարող է մինչև 50 հազար մարդու վերաբերել։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»