ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Անսովոր ծնունդ է գրանցվել ամերիկյան Ջորջիա նահանգի Չիստետիի արգելոցում` ավանակը արու զեբրից ձագ է ծնել, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, որը հրատարակված է արգելոցի պաշտոնական կայքում:
Հուլիսի 22-ին լույս աշխարհ եկած ձագը շիկակարմրավուն գույն ունի և արտաքինից ավելի մորն է նման: Հայր զեբրից բոլոր չորս ոտքերին միայն սև-սպիտակ գծավոր «գուլպաներն» է ժառանգել: Սակայն, ինչպես հաստատում են բնապահպանական համալիրի աշխատակիցները, վարքով և բնավորությամբ զեբրիշուկը ավելի «հայրիկին» է նման:
«Կենդանիներն ավելիլ քան 40 տարի միասին են արածել, բայց նման դեպք այստեղ առաջին անգամ է... Մենք երբեք չեն կասկածել, որ նրանք կցվել են, այնպես որ այդ ձագի ծնունդն անակնկալ էր»,- հայտնեց Gainesville Times տեղի թերթի հիմնադիր ու Չիստետի արգելավայրի գլխավոր ղեկավար Ք.Ու. Ուոթենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեր այցեքարտն են սպիտակ վագրերը, բայց սա եզակի կենդանինիներից մեկն է, որն այստեղ է ծնվել»,- ընդգծեց Ուոթենը:
Ավանակի և զեբրի հիբրիդը կրում է զեդոնկ կամ զոնկի անունը (անգլ. Zebra- և donkey- բառերից): Բնության մեջ այս կենդանին շատ հազվադեպ է հանդիպում, և տարբեր գազանանոցներում և աշխարհի արգելոցներում զեդոնկների թիվը մեծ չէ:
Ինչպես նշում է թերթը, 2005թ.-ին գրանցվել է զեդոնկի ծնունդի առաջին դեպքը Բարբադոսում: Ավելի վաղ՝ 1970-ական թվականներին, ավանակի և զեբրի ամողջ երեք հիբրիդներ են լույս աշխարհ եկել Մեծ Բրիտանիայի գազանանոցներից մեկում: -0-
