SELECTORNEWS
Загрузка...

08:11
9/02/2012
Walt Disney-ը 660 միլիոն դոլարով վաճառում է Miramax ստուդիան
18:03 | 30/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Walt Disney Co. կինոընկերությունը 660 միլիոն դոլարով վաճառում է իր ակտիվներից մեկը՝ Miramax Films լեգենդար կինոստուդիան, ուրբաթ գրում է Los Angeles Times թերթը:

Miramax-ի հիմնադիրներ Վայնշտեյն եղբայրները 1993 թ.-ին ընդամնեը 70 միլիոն դոլարով վաճառել են իրենց ստուդիան հոլիվուդյան կինոհսկային: Կես տարի առաջ Walt Disney-ը փակել է Miramax-ն ու հանել վաճառքի: Սեփականատերերի կարծիքով՝ Miramax-ի ֆիլմերը վատ էին համադրվում Walt Disney-ի հիմնական արտադրանքի՝ ընտանեկան մուլտֆիլմերի հետ:

Ըստ թերթի՝ Miramax-ը գնել է Filmyard Holding ներդրումային խումբը, որը հինգշաբթի գործարքի ապահովման համար վճարել է 40 միլիոն դոլարի անվերադարձ գումար:

Miramax-ի գնման բանակցություններն ավելի վաղ վարում էին Վայնշտեյն եղբայրները, սակայն կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ գործարքի արժեքի կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բոբ և Հարվի Վայնշտեյները հիմնադրել են կինոստուդիան 1979 թ.-ին և իրենց առաջին նախագիծն անվանել են ծնողների՝ Միրիամի և Մաքսի պատվին:

Լեգենդար կինոստուդիայում կուլտային բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, որոնց թվում է Քվենտին Տարանտինոյի «Քրեական գիրք» ֆիլմը (1994):-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»