ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Կիրակի օրը Արեգակի վրա տեղի ունեցած պլազմայի արտանետումը «ձգվել է» մինչև Երկիր. չորեքշաբթի գիշերը մագնիսական ոլորտում ալեկոծումների մակարդակը հասել է այս տարվա համար գրեթե ռեկորդային մակարդակի, հաղորդում է «Թեսիս» արեգակնային աստղադիտարանի կայքը, որը ստեղծվել է ՌԴ Լեբեդևի անվան ԳԱԱ ֆիզիկական ինստիտուտի գիտնականների կողմից։
«Գեոմագնիսական ակտիվության ինդեքսը սկսել է աճել օգոստոսի 3-ին Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 21.00-ին։ Կեսգիշերին մոտ մագնիսական տատանումների ամպլիտուդան հասել է առավելագույն նիշին՝ Kp=6 (Kp ինդեքսն արտացոլում է Երկրի մագնիսական դաշտի տատանումների ամպլիտուդան), որը համապատասխանում է ներկայումս ընդունված մագնիսական փոթորիկների հինգ բալանոց սանդղակի ըստ ուժի երկրորդ մակարդակին»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Մոսկվայի ժամանակով 06.00 տվյալներովմ երբ ստացվել են չափումների վերջին արդյունքները, փոթորիկի ուժը պահպանվում է նախկին մակարդակում, իսկ դրա տևողությունն արդեն ինը ժամ է կազմում։
«Այս փոթորիկն ըստ ուժի երրորդն է այս տարի՝ 2010թ.-ի ապրիլի 5-6 մագնիսական փոթորկից հետո, որը հասել էր Kp=7 մակարդակի և 2010թ.-ի մայիսի 2-3-ի փոթորկից հետո, որը Kp=6 մակարդակ ուներ, բայց շուրջ 18 ժամ էր տևել»,- նշում են գիտնականները։
Մոտալուտ մագնիսական փոթորիկի մասին նախազգուշացրել էին НАСА SDO (Solar Dynamics Observatory) արեգակնային տիեզերական աստղադիտարանի տվյալներով աշխատող գիտնականները։
Եթե իոնացված գազը հասնում է Երկրին, ապա այն կարող է ալեկոծումներ առաջացել մագնիսական ոլորտում, այսինքն՝ մագնիսական փոթորկի պատճառ դառնալ։
Որքան կտևի մագնիսական փոթորկը, հայտնի չէ, դա կախված է պլազմային ամպի չափսերից, որի մեջ այժմ սուզվել է Երկիրը, ինչպես նաև դրանում մագնիսական դաշտի մեծությունից և ուղղությունից։ «Kp=6 մակարդակի փոթորիկների տևողությունը կազմում է 12-24 ժամ»,- նշում են ասղտագետները։ -0-
