SELECTORNEWS
Загрузка...


08:04
23/05/2012

ԱՄՆ-ն հատուկ ծառայությունների միջոցով կպարզի, թե ինչ է պատահել Ահմադինեջադի հետ
11:54 | 05/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն կօգտագործի նաև հատուկ ծառայությունները, որպեսզի պարզի, թե ինչ էր հատկապես տեղի ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ Համադան քաղաքում, չորեքշաբթի լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետտեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:

Ահմադինեջադն իբր մահափորձի զոհ է դարձել Իրանի արևմուտքում գտնվող Համադան քաղաքում՝ երկրի գավառները պաշտոնական այց կատարելու ժամանակ: Անհայտ անձը, ում ավելի ուշ ձերբակալել են, ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, ռումբ է նետել նախագահական ավտոշարասյան վրա:

Սակայն, ինչպես հաղորդել է նախագահի աշխատակազմի աղբյուրը, Ահմադինեջադն ինքը չի տուժել մահափորձից: Ռումբն ընկել է այն մեքենա, որտեղ եղել են նախագահի ավտոշարասյանն ուղեկցող լրագրողները: Մի քանիսը վնասվածքներ են ստացել:

«Մենք մեզ համար հասանելի աղբյուրներն օգտագործում ենք, որպեսզի հասկանանք, թե հատկապես ինչ է տեղի ունեցել: Դրանց թվում են ինչպես հատուկ ծառայությունները, այնպես էլ բաց աղբյուրները»,- հայտնել է նա:

Այս պահին, ինչպես նշել է Քրոուլին, ԱՄՆ-ն չի կարող ձևակերպել իր տեսակետը տեղի ունեցածի վերաբերյալ, քանի որ գտնվում է տեղեկատվություն հավաքելու փուլում: «Տեղի ունեցածի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու առումով մենք դեռ չենք կողմնորոշվել»,- ասել է արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»