SELECTORNEWS
Загрузка...

07:56
9/02/2012
ԱՄՆ վարչակազմը գոհ է ВР-ի՝ Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքը վերացնելու գործողություններից
12:31 | 05/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքը վերացնելու ВР ընկերության ջանքերը բավարար են վստահ լինելու համար, որ շուտով նավթը կդադարի հոսել ստորջրյա հորատանցքից, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է վթարների չեզոքացման հարցով շտաբի ղեկավար,  ԱՄՆ առափնյա պահպանության ծովակալ Թեդ Ալենը։

«Մենք մեծապես վստահ ենք, որ հոսք շուտով չի լինի»,- Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է ծովակալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Ալենի, ВР-ի նախաձեռնած միջոցները բավական արդյունավետ են, և ներկայում ԱՄՆ վարչակազմը փաստացի ոչ մի պահանջ չունի վթարի հետևանքները վերացելու առումով։

Ալենը նաև պատմել է, որ նավթը հավաքելուն զուգահեռ կառավարական կառույցները նավթային հոսքի վերացմանը կից քիմիական ռեակտիվների օգտագործման արդյունավետության, այդ թվում նավթ հավաքող նավերի աշխատանքների մանրամասն վերլուծություն կանցկացնեն։ Ըստ ծովակալի, նման հետազոտություններն անհրաժեշտ են, որպեսզի հետագայում ծոցում փորձված մեթոդների օգտագործման մասին որոշում ընդունելու ժամանակ չեզոքացնողներն ամենամանրամասն հաշվարկ ունենան տեխնիկական միջոցների արդյունավետության և շրջակա միջավայրի հանդեպ քիմիական ռեակտիվների ազդեցության աստիճանի վերաբերյալ։

Գիբսն իր հերթին նշեց, որ դեռ վաղ է խոսել ծոցում առաքելության ավարտի մասին։ «Բազմաթիվ պատճառներ կան, որ մենք չենք լսում «առաքելությունն ավարտված է» արտահայտությունը։ Ծոցում դեռ շատ աշխատանք կա։ Մենք չենք լքում գոտին, և... մենք չենք լքի այն մինչև չկատարվեն ծոցի զտման և վերականգնման (նավթային աղտից)  բոլոր պարտականությունները»,- լրագրողներին ասաց Գիբսը։

Ճեպազրույցին ներկա գտնվող ԱՄՆ ազգային վարչակազմի օվկիանոսի և մթնոլորտի հարցով ղեկավար Ջեյն Լյուբչենկոն հայտնեց, որ շրջակա միջավայրի հանդեպ նավթի արտահոսքի ազդեցությունը դեռ երկար տարիներ կշարունակվի։ «Դա տարիներ, եթե ոչ տասնամյակներ կտևի ։ Եվ մենք զգալի վնաս (բնապահպանական) կտեսնենք»,- ասել է Լյուբչենկոն։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»