SELECTORNEWS
Загрузка...

08:09
9/02/2012
ОБСЕ
ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը դեկտեմբերի 1-2-ը կանցկացվի Աստանայում
10:40 | 06/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գագաթնաժողովը դեկտեմբերի 1-2-ը կանցկացվի Աստանայում, նման որոշում է ընդունել այս միջազգային կազմակերպության մասնակից-երկրների արտգործնախարարների խորհուրդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գագաթնաժողովի ժամանակ պետք է համատեղ քայլեր մշակվեն Եվրոատլանտյան և Եվրասիական տարածքում պահպանվող և նոր սպառնալիքների նկատմամբ, հանդիպումը կոչված է սահմանել ԵԱՀԿ զարգացման ռազմավարական ուղղություններն ու «ճանապարհային քարտեզը», նշվում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մեջ, որի տեքստը հինգշաբթի տարածել է նրա մամուլի ծառայությունը:

Նախագահը հիշեցրել է, որ Ղազախստանը՝ որպես 2010 թ.-ին ԵԱՀԿ-ի նախագահ, նպատակ ունի ուժեղացնել ԵԱՀԿ-ի դերը տնտեսական համագործակցության զարգացման, բնապահպանական խնդիրների՝ հատկապես Արալի խնդիրների լուծման գործում: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»