SELECTORNEWS
Загрузка...

08:05
9/02/2012
Թալիբներն այրի կնոջը հրապարակավ մահապատժի են ենթարկել արտամուսնական կապի համար
18:09 | 09/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/.  Աֆղանստանի արևմուտքում՝ Բաղդիս գավառում, թալիբները  հրապարակավ մահապատժի են ենթարկել տեղի բնակչուհուն, ով մեղադրվում է չամուսնացած տղամարդու հետ սեռական  հարաբերություններ ունենալու մեջ, երկուշաբթի հաղորդում  է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Աբդուլ Ջաբարին (Abdul Jabar):

Ըստ Ջաբարի, մահապատիժը տեղի է ունեցել անցած կիրակի օրը՝ դժբախտ 48-ամյա այրին մի քանի տասնյակ մտրակի հարված է ստացել, որից հետո գրոհայինները կրակել սպանել են նրան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 
«Դա տեղի է ունեցել մարդկանց աչքի առաջ... չնայած ոչ ոք չի բողոքել, կառավարությունը սեփական միջոցները կձեռնարկի կատարվածի առնչությամբ »,- գործակալությունը մեջբերում է Ջաբարի խոսքը՝ ավելացնելով, որ այրու սիրեկանին հաջողվել է փախչել:

Ինչպես նշում է գործակալությունը, «Թալիբան» խմբակցության ներկայացուցիչը ոչ մի կերպ չի մեկնաբանել պատահարը: Աֆղանստանում կանանց իրավունքների շուրջ տիրող իրավիճակը միշտ էլ շտկելու կարիք է զգացել:

Մասնավորապես, թալիբների հնգամյա կառավարման ժամանակ, որն ավարտվել է 2001թ.-ին, աղջիկներին արգելել են դպրոց հաճախել, և նույնսիկ այսօր նրանք ենթարկվում են ծայրահեղականների գրոհներին:

Կանանց չի թույլատրվել փողոց դուրս գալ առանց չադրայի և առանց ընտանիքի արական սեռի ներկայացուցիչներից ինչ-որ մեկի: Կանանց հրապարակավ ծեծում են փողոցում այնպիսի «հանցագործությունների» համար, ինչպիսին, օրինակ, սպիտակ գույնի կոշիկներ կրելն է, իսկ կողոպտիչների կողմից բռնաբարված կանանց հրապարակավ պատժի են ենթարկում, ծեծում և, որպես դավաճանի, մահապատժի ենթարկում:

Անհավատարիմ կինը, շարիատի օրենքի համաձայն, կարող է զանազան պատիժների ենթարկվել՝ ծեծից մինչև քարկոծում: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»