SELECTORNEWS
Загрузка...

08:05
9/02/2012
Ցածրահասակ մարդիկ կարող են ծառայել ֆրանսիական ոստիկանությունում. որոշում
17:45 | 10/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայում կհայտնվեն ցածրահասակ ոստիկաններ, Ֆրանսիայի աշխատանքի, համերաշխության և պետական ծառայության նախարարությունը չեղյալ է համարել մի շարք սահմանափակումներ, ըստ որոնց՝ ոստիկանություն չէին կարող ընդունվել 1 մետր 60 սանտիմետրից ցածր հասակ ունեցող մարդիկ, նշվում է երեշքաբթի Ֆրանսիայի կառավարության պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշման մեջ:

Նախարարության որոշման համաձայն, պետական ծառայության անցնելու որոշ պայմաններ համարվել են ավելորդ և չեղյալ են հայտարարվել: Դա, մասնավորապես, վերաբերում է ոստիկանությանը:

«Այսուհետ ազգային ոստիկանության շարքեր կարող են ներառվել ոչ միայն այն թեկնածուները, ում հասակը գերազանցում է 1 մետր 60 սանտիմետրը», - նշվում է նախարարության որոշման մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի»: Ավելի վաղ նման սահմանափակումը պարտադիր բնույթ էր կրում:

Բացի այդ, նախարարության որոշումը մի շարք փոփոխություններ է ներառում: Օրինակ, դյուրացվել են մաքսային աշխատակիցների համար պարտադիր պահանջները, մասնավորապես՝ չեղյալ է հայտարարվել դրույթը, ըստ որի՝ թեկնածուն պետք է «առանց սահմանափակումների օգտագործի վերին և ստորին վերջույթները», ինչպես նաև տիրապետի նորմալ խոսքին և լսողությանը:

Բանտային հսկիչները, բացի հասակից, պարտավոր չեն համապատասխանել հասակի և մարմնի քաշի հարաբերակցության որոշակի ցուցանիշին, մինչ այս համարվում էր, որ դա անհրաժեշտ է նրանց գործառույթների կատարման համար:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»