SELECTORNEWS
Загрузка...

08:01
9/02/2012
ՆԱՏՕ-ն չի մեկնաբանում Իսլանդիայում Սու-27 ինքնաթիռների հնարավոր տեղակայման վերաբերյալ տեղեկատվությունը
16:57 | 01/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ն չի մեկնաբանում Financial Times-ի տեղեկատվությունը Իսլանդիայի ավիաբազայում Սու-27 ինքնաթիռների հնարավոր տեղակայման վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։  

Financial Times-ը նախօրեին հոդված է հրապարակել, որում ասվում է, որ ECA Program ընկերությունը ծրագրում է Բելառուսից Սու-27-ի երկու էսկադրիլյա ձեռք բերել, Իսլանդիայից վարձակալել Քեֆլավիկի (նախկին ամերիկյան ավիաբազա) ավիաբազայում և կիրառել Սու-27-ը որպես «պայմանական հակառակորդ» տարբեր երկրների օդաչուների պատրաստման համար։ Իսլանդիայի կառավարության հետ համաձայնագրի վերջնական հավանություն տալու համար պահանջվում է նար որոշում ՆԱՏՕ-ի ղեկավարության մակարդակով։

«Մենք ծանոթ ենք այդ հետաքրքիր տեղեկատվությանը, բայց չենք մեկնաբանում այն, քանի որ այդ հարցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չունենք»,- ՌԻԱ Նովոստիին չորեքշաբթի ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի պաշտոնյան։

Բրիտանական թերթի հոդվածի համաձայն, ընկերության համասեփականատեր, հոլանդացի  Մելվիլ Քեյթը հայտնել է, որ ընկերությունը 1,2 միլիարդ եվրոյի համաձայնագիր ունի «Բելտեխէքսպորտի» հետ Սու-27 15 կործանիչ և ևս 18 ինքնաթիռ գնելու համար։ Քեյթի խոսքերով, Ռուսաստանում կառուցած ինքնաթիռները պետք է արդիականացվեն Բելառուսում, ընդ որում դրանց առաջին մատակարարումները ծրագրված են արդեն այս տարվա հոկտեմբերին։

Ընկերության՝ ընթացիկ տարվա հուլիսի 6-ի մամուլի-հաղորդագրության համաձայն, պայմանագիրը ստորագրվել է նախորդ տարի և ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա ամռանը։  

Financial Times-ի հոդվածում ասվում էր նաև, որ ԲելՏեխԷքսպորտի ներկայացուցիչները հայտնել են, որ չունեն տեղեկատվություն նման գործարքի վերաբերյալ, թեև ավելի վաղ նրանք իբր ասել են թերթին, որ գործարք եղել է։ Թերթի հավաստմամբ, Ռոսոբորոնէքսպորտի ներկայացուցիչները նույնպես հերքել են տեղեկատվությունը՝ Իսլանդիային ռուսական կործանիչներ մատակարարելու մասին։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»