ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի առավոտյան Հունաստանում գտնվող Կորնթոսի ծովածոցում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Աթենք գեոդինամիկայի ինստիտուտը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Աթենքից 57 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, Աթենքում երկրաշարժը զգացվել է տեղական ժամանակով ժամը 07:00-ին հատակի և կահույքի թույլ ցնցման տեսքով:
Տեղական հեռուստաալիքների տվյալներով՝ տուժածներ և նյութական վնասներ չկան:-0-
