SELECTORNEWS
Загрузка...


08:09
23/05/2012

Ֆրանսուա Օզոնն ու Ասգար Ֆահրադին կներառվեն 2012 թ.-ի Բեռլինյան կինոփառատոնի ժյուրիի կազմում
19:42 | 31/ 01/ 2012

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնն ու նրա իրանցի գործընկեր Ասգար Ֆահրադին կներառվեն Բեռլինյան միջազգային 62-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում, երեքշաբթի տեղեկացրել է փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը:

Ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ, այս տարի ժյուրին կգլխավորի բրիտանացի կինոռեժիսոր Մայք Լին: Բացի այդ, ժյուրիի անդամների կազմում կլինեն ռեժիսոր Անտոն Կորբեյնը (Նիդեռլանդներ), դերասանուհի Շառլոտա Գենսբուրը, դերասան Ջեյք Ջիլենհոլը (ԱՄՆ), ալժիրցի գրող Բուալեմ Սանսալն ու գերմանացի դերասանուհի Բարբարա Սուկովան, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»:

Կոսլիկը նաև նշել է, որ իրանցի ևս մեկ ռեժիսոր` Ջաֆար Պանահին, այս տարի չի կարող գալ Բեռլին: Պանահինին հրավիրել էին որպես ժյուրիի անդամ նախորդ կինոփառատոնի ժամանակ, սակայն նա չկարողացավ մասնակցել միջոցառմանը, քանի որ նրան արգելված է լքել Իրանը:

Այս տարի Բեռլինյան կինոփառատոնը կանցկացվի 62-րդ անգամ փետրվարի 9-19-ը, փառատոնի հիմնական ծրագրում ներառված է 23 ֆիլմ, որոնց թվում է 18 համաշխարհային պրեմիերա: Ռուսական ֆիլմերն այս տարի չեն հայտնվել հիմնական ծրագրում:

«Մեր ընտրած ֆիլմերից 18-ը համաշխարհային պրեմիերաներ են...Փառատոնի շրջանակներում ընդհանուր առմամբ կցուցադրվի 395 ֆիլմ», - նշել է փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»