SELECTORNEWS
Загрузка...


08:12
23/05/2012

Իրանը միայն մեկ տարուց կարող է չորս միջուկային լիցք պատրաստել. Իսրայելի հետախուզություն
19:59 | 02/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Միջուկային լիցքերի պատրաստման համար Իրանից չորս տարի կպահանջվի, եթե Իրանի ղեկավար Ալի Խամենեին ուրանի հարստացումը սկսելու մասին որոշում ընդունի՝ միջուկային զենք պատրաստելու համար, հինգշաբթի հայտարարել է Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Ավիվ Կոխավին:

Ելույթ ունենալով Իսրայելում կայացած Հերցլիայի ամենամյա միջազգային համաժողովի ժամանակ՝ Կոխավին նշել է, որ իսրայելական հետախուզությունը տեղեկություն ունի, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակմանն ուղղված աշխատանքները:

«Իրանը պնդում է, թե միջուկային ծրագիր է մշակում խաղաղ նպատակներով, սակայն դա այդպես չէ», - հայտարարել է Ավիվ Կոխավին: Նա նաև նշել է, որ Թեհրանն արդեն ունի 20-տոկոսանոց հարստացված ուրանի ավելի քան չորս տոննա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հատկապես նշել է, որ Իրանի դեմ ուղղված միջազգային պատժամիջոցներն ի վիճակի են էականորեն նվազեցնել զանգվածային ոչնչացման զենքի մշակման սպառնալիքը:

ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է մշակում խաղաղ ատոմի ծրագրի քողարկման ներքո: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է ՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:-0-

 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»