Կրասնոյարսկ–Երևան չվերթի ինքնաթիռում 84-ամյա կին է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

11.11.2026, 14:37
Նոյեմբերի 1-ին Կրասնոյարսկ–Երևան թիվ 111 չվերթի ինքնաթիռում հանկարծամահ է եղել Լոռու մարզի 84-ամյա բնակչուհին
Կրասնոյարսկ–Երևան չվերթի ինքնաթիռում 84-ամյա կին է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 1-ին Կրասնոյարսկ–Երևան թիվ 111 չվերթի ինքնաթիռում հանկարծամահ է եղել Լոռու մարզի 84-ամյա բնակչուհին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում։ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «ԲԱՐՍ» կայանից ահազանգ է ստացվել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն՝ ինքնաթիռում քաղաքացու մահվան մասին։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Կրասնոյարսկ–Երևան թիվ 111 չվերթի ինքնաթիռում հանկարծամահ է եղել Լոռու մարզի բնակիչ, 84-ամյա Ա. Ս.-ն։

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է, որ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նա հաստատել է, որ խոսքը հանկարծամահության դեպքի մասին է։