Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանին անկախության 35–ամյակի առթիվ՝ նշելով Երևանի և Մինսկի բարեկամական հարաբերությունները

21.09.2026, 12:18
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ
Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանին անկախության 35–ամյակի առթիվ՝ նշելով Երևանի և Մինսկի բարեկամական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

«Այս նշանակալից իրադարձությունն՝ ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը, խորհրդանշում է հայերի ձգտումը դեպի ազատ և ինքնուրույն զարգացում, իրենց հարստագույն մշակույթի պահպանում»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Բելառուսի նախագահը նշել է, որ այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, առանձնապես արժեքավոր են դառնում ժամանակով ստուգված բարեկամական կապերը:

«Մինսկին և Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև մարդկանց միջև անկեղծ համակրանքը, որն ամուր հիմք է բաց և կառուցողական գործընկերության համար»,- ընդգծել է նա:

Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ:

«Թող յուրաքանչյուր տանը տիրեն համերաշխությունն ու ուրախությունը»,- հավելել է Բելառուսի նախագահը։