Ստեփանավանում և Եղեգնաձորում համայնքապետեր են ընտրվել․ հայտնի են քվեարկության արդյունքները
11.11.2026,
13:55
Ստեփանավան և Եղեգնաձոր համայնքների նորընտիր ավագանիներն ընտրել են համայնքապետեր
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ստեփանավան և Եղեգնաձոր համայնքների նորընտիր ավագանիներն ընտրել են համայնքապետեր։
Ստեփանավանում ավագանու միաձայն քվեարկությամբ համայնքապետ է վերընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու, գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը։
Նա համայնքապետի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր և ստացել է ավագանու անդամների 14 ձայնը։
Եղեգնաձորում նորընտիր ավագանու քվեարկության արդյունքում համայնքապետ է վերընտրվել «Հանրապետություն» կուսակցության թեկնածու, գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը։
Քվեարկության արդյունքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանը ստացել է 14 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հուսիկ Սահակյանը՝ 13 ձայն։

