Բեզոարյան այծերի մենամարտը․ Խոսրովի անտառը հետաքրքիր կադրեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)

30.04.2026, 14:34
Խոսրովի անտառը հետաքրքիր կադրեր է հրապարակել ․
Բեզոարյան այծերի մենամարտը․ Խոսրովի անտառը հետաքրքիր կադրեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Facebook–յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մենամարտում բեզոարյան այծերը։

«Կադրեր բեզոարյան այծերի մենամարտից», – նշված է հաղորդագրության մեջ։

Բեզոարյան այծը, քարայծը կամ մորուքավոր այծը, սնամեջ-եղջերավորների ընտանիքին պատկանող երկկճղակավոր կենդանի է, լեռնային վայրի այծ, որն ապրում է բազմազան կլիմայական պայմաններում՝ անապատայինից մինչև լեռնային գոտիներ: Բեզոարյան այծերն իրենց անվանումը ստացել են ստամոքսում առկա կարծրացած մազափնջի շնորհիվ, որն այլ կերպ անվանում են բեզոար: Նախկինում մարդիկ բեզոարը համարել են հաջողության խորհրդանիշ, ինչն էլ Բեզոարյան այծերի քանակի կրճատման պատճառ է հանդիսացել: Տեսակը գրանցված է եղել նախկին ԽՍՀՄ կարմիր գրքում: 1996 թ-ից գրանցված է Բնության պահպանման միջազգային միության կարմիր ցուցակում՝ «խոցելի»՝ Vulnerable կարգավիճակով: