Մայիսի 1-ին Երևանում տեղի կունենա շքերթ և տոնական համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան

30.04.2026, 21:29
30.04.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար
Մայիսի 1-ին Երևանում տեղի կունենա շքերթ և տոնական համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշվում է, որ մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք:

«Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.04.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։