Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում կմրցի Մագնուս Կարլսենի և աշխարհի ուժեղագույն շախմատիստների հետ

11.11.2026, 11:03
Հայ առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող «Total Chess World Championship Tour» մրցաշարին
Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում կմրցի Մագնուս Կարլսենի և աշխարհի ուժեղագույն շախմատիստների հետ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայ առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող «Total Chess World Championship Tour» մրցաշարին։

Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 10-ին և կտևի մինչև նոյեմբերի 20-ը։ Դրան հրավիրված են աշխարհի 24 ուժեղագույն շախմատիստներ։

Մասնակիցները բաժանված են չորս խմբի՝ յուրաքանչյուրում վեց շախմատիստ։

Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է մի խմբում, որտեղ հանդես են գալիս նաև  Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

Կարդացեք նաև. Հայ շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում