Այսօր Երևանում որոշ ճանապարհներ փակ են լինելու․ ՆԳՆ–ն հիշեցնում է
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի – Արմենիա/․ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հիշեցրել է, որ այսօր՝ սեպտեմբերի 21–ին Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։
Եվս մեկ անգամ հիշեցնենք՝
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ սահմանափակված են։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը սահմանափակված է՝
- Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
- Սախարովի հրապարակից,
- Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
- Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
- Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին շրջանցել նշված ճանապարհահատվածները», – նշել է Սարգսյանը։

