Ձյուն և մերկասառույց Հայաստանում. փրկարարները արգելափակումից դուրս են բերել 32 մեքենա (ՖՈՏՈ)

10.11.2026, 12:25
Ձյունը, մերկասառույցն ու ցեխակույտերը Հայաստանի մի շարք ճանապարհներին տրանսպորտային միջոցների արգելափակման պատճառ են դարձել․ ՖՈՏՈ
Ձյուն և մերկասառույց Հայաստանում. փրկարարները արգելափակումից դուրս են բերել 32 մեքենա (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ձյունը, մերկասառույցն ու ցեխակույտերը Հայաստանի մի շարք ճանապարհներին տրանսպորտային միջոցների արգելափակման պատճառ են դարձել։

Նոյեմբերի 9-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու։

Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

грузовики в снегу

Տրանսպորտային միջոցներն արգելափակվել են հիմնականում ձյան, մերկասառույցի, ցեխակույտերի, ինչպես նաև ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու և ճամփեզրյա հատվածներում հայտնվելու հետևանքով։

грузовики в снегу

Մասնավորապես՝ Սյունիքի մարզում՝ Գորիս-Հարժիս, Գորիս-Երևան, Տաթև-Լծեն, Աղվանի-Լծեն, Սիսիան-Գորիս և այլ ճանապարհահատվածներում, փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի տարբեր հատվածներում մերկասառույցի պատճառով արգելափակված 7 բեռնատար է դուրս բերվել։

грузовики в снегу

Արգելափակումներից դուրսբերման աշխատանքներ են իրականացվել նաև Մարտունի-Գավառ, Ճամբարակ-Աղբերք, Վարդաղբյուր-Տաշիր, Վայք-Հեր-Հեր և այլ ճանապարհահատվածներում։

Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով։