Իրանը վստահում է Հայաստանին և աջակցում է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը. փոխնախագահ

10.11.2026, 21:04
Հայաստանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը վայելում են Իրանի վստահությունն ու հարգանքը, հայտարարել է ԻԻՀ փոխնախագահ, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին
Իրանը վստահում է Հայաստանին և աջակցում  է  տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը. փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը վայելում են Իրանի վստահությունն ու հարգանքը, հայտարարել է ԻԻՀ փոխնախագահ, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։

«Իրանը դեմ է ցանկացած գործողության, որը կարող է խախտել տարածաշրջանային կայունությունը», - Երևանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի արդյունքներով ճեպազրույցում ասել է Փուրմոհամմադին։

Պատասխանելով տարածաշրջանային գործընթացների և TRIPP նախագծի վերաբերյալ Իրանում առկա տարբեր գնահատականների մասին հարցին՝ Փուրմոհամմադին նշել է, որ Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության աջակցումն է։

Փուրմոհամմադին նաև ընդգծել է, որ իրանական կողմը մշտական երկխոսություն է պահպանում հայ գործընկերների հետ: