Երևանում փրկել են երթևեկելի հատվածում հայտնված վիրավոր արագիլի կյանքը
02.05.2026,
21:14
Երևանում փրկել են ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված վիրավոր արագիլի կյանքը
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 2-ին, ժամը 15։03-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, վիրավոր արագիլ կա, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արագիլին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։

