Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան

27.10.2026, 13:24
Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստան
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստանի Հանրապետություն, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թագուհուն դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Թագուհու այցը Հայաստան կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։

Այցի շրջանակում Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը։

Նա նաև կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի մշակութային ու Հայաստան-Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների:

Королева София Испанская