«Նիդերլանդները նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի անհետ կորած անձանց մարմինները գտնելու համար». Նիդերլանդների ԱԳ նախարար
27.10.2026,
12:47
Նիդերլանդները նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի անհետ կորած անձանց և նրանց մարմինները գտնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար, հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նիդերլանդները նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի անհետ կորած անձանց և նրանց մարմինները գտնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար, հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։
Նա հայտարարել է, որ Նիդերլանդները ողջունում է այն զգալի քայլերը, որ երկու երկրները կատարել են անցած տարվանից խաղաղության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով, որ սատարում և աջակցում է այս գործընթացն առաջ տանելու ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերը։
«Շատ կարևոր է, որ այս գործընթացն ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, և մենք աջակցում ենք ձեզ մինչև վերջ այս հարցում : Այս առումով միջազգային հանձնաժողովի կողմից նաև հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցություն միջազգային հանձնաաժողովի կողմից անհետ կորած անձանց՝ նրանց և նրանց մարմինները գտնելու ուղղությամբ», - նշել է Բերենդսենը Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով ֆինանսական աջակցության նպատակի մասին հարցին՝ Նիդերլանդների ԱԳ նախարարը կարևորել է վստահության կամուրջների կառուցումը։ Նա նշել է, որ ծրագիրը վերաբերում է նաև Ադրբեջանին, և հույս հայտնել, որ այն կդառնա խաղաղության գործընթացի մի մասը։
«Սա հույժ կարևոր ծրագիր է, որովհետև Նիդերլանդներն ուզում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, և, եթե հնարավոր լինի, նաև այլ եղանակներով»,- ասել է նա։
Միրզոյանը նշել Է, որ այս հարցը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար՝ ողջունելի համարելով Նիդերլանդների ներդրումն այս գործում։