«Լռեք», «Չեմ լռելու». վեճ Ռուբինյանի և ընդդիմադիրների միջև (ՎԻԴԵՈ)

18.09.2026, 14:41
ԱԺ–ում կրկին իրավիճակը լարվեց․ ՎԻԴԵՈ
«Լռեք», «Չեմ լռելու». վեճ Ռուբինյանի և ընդդիմադիրների միջև (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԱԺ–ում կրկին իրավիճակը լարվեց, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ընդհատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթը։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց բոլորին լռել և հայտարարեց, որ Գեղամ Մանուկյանի օգտագործած բառամթերքը անընդունելի է, որից հետո նրան ընդհատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Տիկին Վարդանյան, Ձեր ձայնի բարձր տոնայնությունն ազդում է իմ վրա։ Ցածր խոսեք», - ասաց Ռուբինյանը։

Ի պատասխան Վարդանյանը հայտարարեց. «Դուք էլ իմ վրա եք ազդում»։

Դրանից հետո Ռուբինյանն անընդհատ կոչ էր անում լռել, իսկ Վարդանյանը հայտարարում, որ չի լռելու։


Կարդացեք նաև․ «Ձեր չափերը ճանաչե՛ք, գնացե՛ք, նստե՛ք Ձեր տեղը». ԱԺ-ում իրավիճակը լարվեց (ՎԻԴԵՈ)