Ողջ գիշեր տևած որոնումների արդյունքում փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված 2 քաղաքացիներին (ՖՈՏՈ)

18.09.2026, 17:06
Բարդ տեղանքում որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր. ՖՈՏՈ
Ողջ գիշեր տևած որոնումների արդյունքում փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված 2 քաղաքացիներին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 18 /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին  ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան տարածքում 2 քաղաքացի է մոլորվել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ահազանգով Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից անմիջապես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Որոնողական աշխատանքներին ներգրավվել են նաև 14 փրկարար և Էկոպարեկային ծառայության մեկ կարգախումբ։

заблудились на горе Хуступ

Բարդ տեղանքում որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։

Ծավալուն որոնողական աշխատանքների արդյունքում առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, Վաչագան գյուղից 6 կմ դեպի Խուստուփ տանող ճանապարհին՝ Քոլ կոչվող հանդամասին հարակից անտառում, փրկարարները հաջողությամբ հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին։

 заблудились на горе Хуступ