Փաշինյանը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Euronews–ի միջոցառմանը
03.11.2026,
11:11
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Euronews–ի միջոցառմանը
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։
Վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է Եվրոպայի ապագան խորագրի ներքո:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

