«Տիտանիկ», «Ավատար» և այլ լեգենդար ֆիլմերի հեղինակ Ջեյմս Քամերոնը կայցելի Երևան
24.09.2026,
11:15
Համաշխարհային կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնը կայցելի Երևան
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Համաշխարհային կինոյի պատմությունը փոխած ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյմս Քամերոնը կայցելի Երևան։
«Տերմինատոր», «Այլմոլորակայիններ», «Տիտանիկ», «Ավատար» և այլ լեգենդար կինոնկարների հեղինակը կհանդիպի երևանյան հանդիսատեսի հետ՝ խոսելու կինոյի, ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների և նորարարությունների մասին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Մանրամասները՝ շուտով։

