Վարկեր ճամփորդությունների համար, կրիպտոռիսկեր և կյանք առանց խնայողությունների. ինչի՞ վրա է Հայաստանի երիտասարդությունն ամենահաճախը գումար կորցնում

17.03.2026, 12:39
«Այստեղ և հիմա» ապրելու ցանկության հետևում հաճախ թաքնված են խնայողությունների բացակայությունը, ավելորդ պարտքերը և խոցելիությունը խարդախների առաջ
Վարկեր ճամփորդությունների համար, կրիպտոռիսկեր և կյանք առանց խնայողությունների. ինչի՞ վրա է Հայաստանի երիտասարդությունն ամենահաճախը գումար կորցնում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ծախսել ամբողջը միանգամից, հավատալ «հեշտ փողերին» և վերցնել վարկ այնպիսի բանի համար, առանց որի հնարավոր էր ապրել։ Այսօր հենց այսպիսին են Հայաստանի երիտասարդության ամենահաճախակ հանդիպող ֆինանսական սխալները։ Կենտրոնական բանկում զգուշացնում են. «այստեղ և հիմա» ապրելու ցանկության հետևում հաճախ թաքնված են խնայողությունների բացակայությունը, ավելորդ պարտքերը և խոցելիությունը խարդախների առաջ։ Այս մասին Global Money Week 2026-ի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինասնական կրթման և ներառման բաժնի պետ Արաքս Մանուչարյանը։

Փողի շաբաթ. ինչի՞ մասին են այս տարի խոսում Հայաստանում

Глобальная неделя денег

Մարտի 16-ին Հայաստանը 13-րդ անգամ միացավ Global Money Week միջազգային արշավին, որն աշխարհում անցկացվում է 2012 թվականից։ 2026 թվականի թեման է՝Smart Money Talks («Խելացի զրույցներ փողի մասին»)։ Գաղափարը պարզ է. օգնել երեխաներին և երիտասարդներին կառուցել ավելի առողջ հարաբերություններ փողի հետ և սովորել ֆինանսական որոշումներ կայացնել գիտակցաբար։

Մամուլի ասուլիսի ժամանակ Մանուչարյանը ոչ միայն ներկայացրել է Հայաստանում շաբաթվա ծրագիրը, այլև առանձնացրել է երեք ամենացավոտ սխալները, որոնք հաճախ թույլ են տալիս երիտասարդները։

Սխալ N1. ընդհանրապես ոչինչ չխնայել

кошелек

Ըստ Մանուչարյանի՝ գլխավոր խնդիրը խնայողությունների մշակույթի բացակայությունն է։ Երիտասարդները հաճախ ընտրում են «ինքդ քեզ հիմա ուրախացնելու» մոդելը՝ բոլոր ռեսուրսներն ուղղելով ընթացիկ ցանկություններին և ոչինչ չթողնելով ապագայի համար։

Գործնականում սա նշանակում է պարզ և վտանգավոր մի բան. մարդը մնում է առանց ֆինանսական բարձիկի։ Իսկ դա նշանակում է, որ ցանկացած անախորժություն՝ աշխատանքի կորուստ, հանկարծակի ծախսեր, առողջական խնդիրներ, միանգամից վերածվում է ոչ միայն հոգեբանական, այլև դրամական սթրեսի։

Սխալ N2. չափազանց թեթև վերաբերմունք ռիսկին

Телефонное мошенничество

Եվս մեկ խոցելի կետ է վստահությունը խարդախ սխեմաների նկատմամբ, հատկապես երբ խոսքը կրիպտոակտիվների մասին է։ ԿԲ-ում նշում են, որ շատ երիտասարդներ ներգրավվում են նման պատմությունների մեջ առանց ռիսկերի ընկալման և առանց ֆինանսական անվտանգության տարրական կանոնների։

Մանուչարյանը հիշեցրել է երկու պարզ սկզբունք. չներդնել ավելին, քան պատրաստ ես կորցնել, և բոլոր փողերը չպահել մեկ ակտիվում։ Այլապես արագ վաստակելու ցանկությունը կարող է ավարտվել էլ ավելի արագ կորուստներով։

Սխալ N3. վարկեր ոչ թե զարգացման, այլ տպավորությունների համար

кошелек

Երրորդ հաճախակի սխալը վարկերն ու պարտքերն են։ Խնդիրը ոչ միայն բուն փոխառության փաստն է, այլ այն, թե կոնկրետ ինչի համար է վերցվում փողը։ Ըստ Մանուչարյանի՝ երիտասարդները հաճախ վարկեր են ձևակերպում ոչ թե կրթության, հիփոթեքի կամ բիզնեսի զարգացման, այլ, օրինակ, ճամփորդությունների համար։

Տրամաբանությունը սովորաբար հիմնվում է լավատեսական սցենարի վրա. հիմա կարելի է թույլ տալ ավելին, իսկ հետո եկամուտները կաճեն։ Բայց եթե դա տեղի չի ունենում, մարդը միանգամից մնում է երկու խնդրի հետ՝ առանց խնայողությունների և պարտքային բեռով։

Ի՞նչ է տեղի ունենալու Global Money Week-ի շրջանակում

Այս տարի Հայաստանում շաբաթվա ծրագիրը դուրս կգա Երևանի սահմաններից։ ԿԲ խորհրդի անդամները և կարգավորողի փորձագետներն առաջին անգամ կայցելեն վեց մարզային քաղաքներ, որտեղ կանցկացվեն վարպետության դասեր և հարց ու պատասխանի հանդիպումներ ֆինանսական գրագիտության վերաբերյալ։ Հիմնական լսարանը երիտասարդներն են, բայց ներկա գտնվել կարող են բոլոր ցանկացողները։ Ակնկալվում է, որ յուրաքանչյուր կենտրոնում մասնակցություն կունենա մոտ 50 մարդ։

Ժամանակացույցը հետևյալն է.

  • Մարտի 17 — Գյումրի
  • Մարտի 19 — Արմավիր, Էջմիածին, Հրազդան
  • Մարտի 20 — Գավառ
  • Մարտի 26 — Արթիկ

Բացի այդ, մասնակիցները կկարողանան հարցեր ուղղել փորձագետներին abcfinance.am հարթակում, ինչպես նաև մասնակցել մրցույթների։ Դրանցից մեկը մաթեմատիկական է. պետք է լուծել կայքում տեղադրված խնդիրը։

Ինչի՞ մասին է առաջարկվում խոսել «խելացի»

деньги выгода финансы.jpg

Այս տարի շաբաթվա թեմատիկան առավելագույնս գործնական է. մակրոտնտեսություն, բյուջեի պլանավորում, ֆինանսական անվտանգության բարձիկի ստեղծում, ներդրումների դիվերսիֆիկացում, պաշտպանություն ֆինանսական խարդախություններից (այդ թվում՝ ֆիշինգից), կրիպտոակտիվներ։

Զուգահեռաբար abcfinance.am հարթակում կանցկացվի երկու մրցույթ․

  1. «Իմ պատմությունը փողի հետ». մասնակիցները կկիսվեն իրական փորձով՝ լինի դա խարդախության դեպք, հաջող ներդրում, թե գրագետ վերցված վարկ։ Այնտեղ կարելի է նաև հարցեր ուղղել ԿԲ փորձագետներին և ստանալ պատասխաններ։
  2. Մաթեմատիկական մրցույթ. խնդիրը կհրապարակվի abcfinance.am կայքում։

Ֆինանսական գրագիտությունը Հայաստանում աճում է

Անցյալ տարի անցկացված հետազոտության տվյալներով՝ Հայաստանի բնակիչների 56%-ն արդեն տիրապետում է ֆինանսական հմտությունների որոշակի մակարդակի։ ԿԲ-ում կարծում են, որ սա վկայում է երկրում ֆինանսական գրագիտության աստիճանական աճի մասին։ Առաջիկայում abcfinance.am-ը կգործարկի կրթական հարթակ՝ ֆինանսական գրագիտության փորձագետների մասնակցությամբ տեսանյութերով և reels–երով։ Իսկ արդեն հիմա, շաբաթվա շրջանակում, կարելի է անվճար այցելել վարպետության դասերի մարզերում, մասնակցել մրցույթների և հարցեր տալ ԿԲ փորձագետներին։

Երկու հարց, որոնք արժե ուղղել ինքդ քեզ արդեն այսօր

кошелек

Մանուչարյանն առաջարկում է ժամանակ առ ժամանակ անցկացնել պարզ ֆինանսական ստուգում (check-up):

  • Առաջին հարց. եթե ես այսօր զրկվեմ եկամտից, քանի՞ օր ինձ կբավականացնի եղած գումարը:
  • Երկրորդ հարց. ու՞մ եմ ես տեսնում ինձ 3, 5 կամ 10 տարի հետո և ի՞նչ եմ անում արդեն հիմա դրան հասնելու համար:

Այս հարցերի իմաստն այն է, որ ֆինանսական բարեկեցությունը միայն հաշվի վրա եղած գումարը չէ։ Այն որոշվում է նաև դիվերսիֆիկացված ներդրումների առկայությամբ (այդ թվում՝ կրթության և հմտությունների մեջ), ինչպես նաև վարկերով՝ նրանցով, որոնք աշխատում են զարգացման, այլ ոչ թե ակնթարթային հաճույքի համար։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։