Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

18.09.2026, 11:05
Այսօր հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում։

Ինչպես հաղորդում է Փրկարար ծառայությունը, ժամը 06։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։33-ին, մարվել՝ 06։45-ին։ Այրվել են կենցաղային իրեր։

Կարդացեք նաև․ Բացառիկ տեսանյութ․ ինչպես են Եղվարդ – Զովունի ճանապարհին բախվում 3 ուղևորատար մեքենաներ և 2 բեռնատար (ՎԻԴԵՈ)