«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն

23.09.2026, 10:24
Հայտնի է, թե ով է Naré -ն և երբ տեղի կունենա նրա երգի ու տեսահոլովակի պրեմիերան
«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն, հայտնում է Առաջին ալիքը։

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, Մալթայում։

Naré-ի երգի ու տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր ժամը 21:00-ին։

Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։

«Այս տարի դստրիկս Nare Kerobyan, հաղթեց ազգային մրցույթը և կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում»,-գրել է Քերոբյանը Facebook-ի իր էջում։