Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը
18.09.2026,
15:13
Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։
Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար՝ Մելանյա Հարությունյանը։
Նշենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:

