Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

12.05.2026, 10:28
Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։ 

«Վեոլիա Ջուր¬» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 12-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան, Բելինսկի, Սուվորովի, Սասունցի Դավթի, Լոռիս Մելիքյան փողոցների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։