Հաղթում է. Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
12.05.2026,
15:29
Դերասան Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի մասնակցությամբ Գերմանիայից տեսանյութ է հրապարակել, որտեղ նրանք միասին խաղ են խաղում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Դերասան Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի մասնակցությամբ Գերմանիայից տեսանյութ է հրապարակել, որտեղ նրանք միասին խաղ են խաղում։
«Հաղթում է», - Instagram–ում հրապարակված տեսանյութին կից գրել է դերասանը։
Նշենք, որ մարտի 18-ին Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնել է Գերմանիա՝ որդու՝ Ֆելիքսի բուժման նպատակով։
Երեխայի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա' քաղցկեղի հազվադեպ տեսակ։ Գոռը դրամահավաք էր կազմակերպել երեխայի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար։ Երկու օրում բուժման համար անհրաժեշտ ողջ գումարը հավաքվել էր։

