Հայաստանն ունի զգալի ներուժ՝ ամրապնդելու իր դիրքերը որպես տարածաշրջանային լոգիստիկ և սպասարկման կենտրոն. ՎԶԵԲ
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը կարող է ամրապնդել իր դերը որպես տարածաշրջանային լոգիստիկ և ծառայությունների կենտրոն՝ նպաստելով տարածաշրջանային կապակցվածության խորացմանը։
Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի և Կովկասի հարցերով բանկի գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտին։
«Ներդրումները ճանապարհային, սահմանային և մաքսային ենթակառուցվածքներում, ինչպես նաև թվայնացման և լոգիստիկ հարթակներում կարող են զգալիորեն բարձրացնել Հայաստանի դերակատարությունը Արևելք–Արևմուտք և Հյուսիս–Հարավ միջանցքներում։ Տարածաշրջանային կապակցվածությունն ու դիվերսիֆիկացիան առաջիկայում շարունակելու են մնալ գերակայություններ, մինչդեռ տեխնոլոգիական, ծառայությունների և գիտահեն ոլորտների զուգահեռ զարգացումը ևս ամրապնդում է նշված հնարավորությունները»,-ընդգծել է նա։
Ֆալչետտիի խոսքով, ՎԶԵԲ-ը պատրաստ է գործնական և հետևողական մոտեցմամբ աջակցել Հայաստանին այս հնարավորությունների իրագործման հարցում՝ դոնորների և ֆինանսական գործընկերների լայն շրջանակի հետ համատեղ։
Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հղմամբ։

