Երևանից մեկնարկել են ուղիղ չվերթեր դեպի նիդերլանդական Էյնդհովեն

27.10.2026, 19:00
Wizz Air–ը հոկտեմբերի 26-ից մեկնարկել է ուղիղ չվերթեր Երևանի և նիդերլանդական Էյնդհովենի միջև
Երևանից մեկնարկել են ուղիղ չվերթեր դեպի նիդերլանդական Էյնդհովեն

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերի 26-ից մեկնարկել է ուղիղ չվերթեր Երևանի և նիդերլանդական Էյնդհովենի միջև։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Երևան-Էյնդհովեն ուղիղ չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:

Չվերթերն իրականացվում են դեպի Էյնդհովենի միջազգային օդանավակայան։

Նիդերլանդական օդանավակայանի տեղեկատվության համաձայն՝ չվերթն իրականացվում է 239 ուղևորատեղ ունեցող Airbus A321neo տիպի օդանավով։

Նոր ուղղության մասին հայտարարվել էր 2026 թվականի մարտին։ Այն ժամանակ Wizz Air-ը հայտնել էր նաև 2027 թվականի փետրվարից Երևանի և բելգիական Շառլեռուայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ծրագրերի մասին։ Չվերթերը նույնպես նախատեսված են շաբաթական երեք անգամ։

Կարդացեք նաև․ ՀՀ–ում՝ գիշերը բարձրաձայն չերգել, Շվեյցարիայում՝ միայնակ ծովախոզուկ չպահել․ 7 անսովոր կանոն (ՖՈՏՈ)