Երթևեկի փոփոխություն է նախատեսված «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում (ՍԽԵՄԱ)

18.09.2026, 11:23
Սեպտեմբերի 19–ից երթևեկության փոփոխություն է նախատեսված «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում
Երթևեկի փոփոխություն է նախատեսված «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 19–ից երթևեկության փոփոխություն է նախատեսված «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, հարակից ճանապարհահատվածներում կատարվող շինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 19-ից կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ մինչև տվյալ աշխատանքների ավարտը, մասնավորապես՝ նշված խաչմերուկում Երևան քաղաքի կողմից դեպի Արմավիր քաղաք ուղղությամբ 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ, նշված գոտու համար նախկինում գործող դեպի ձախ ուղղության, լուսացույցը կապամոնտաժվի, իսկ հակառակ ուղղության ուղեմասի երկրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը միայն ուղիղ: Խաչմերուկում կկատարվի լուսացույցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի փոփոխություն:

Քաղաքապետարանից նշում են, որ վերոնշյալ փոփոխությունները ժամանակավոր են և դրանց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ:

схема