Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր (ԾՐԱԳԻՐ)

04.11.2026, 19:35
Նոյեմբերի 9-ից 16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր, հայտնում է ԿԳՄՍՆ-ն
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր (ԾՐԱԳԻՐ)

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․    2026 թ.-ի նոյեմբերի 9-ից 16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Հայաստանի էստրադային ջազ նվագախումբը՝ հրավիրված մենակատարների մասնակցությամբ, դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։

Ռուսաստանյան հանդիսատեսին կներկայացվեն Հայաստանի ժամանակակից մշակույթի տարբեր ուղղությունները՝ թատերական բեմադրություններ, պարարվեստ, ջազային և ակադեմիական երաժշտություն:

001.jpg