Դավիթ Հովհաննիսյանը 17-րդն է ծանրամարտի աշխարհի առաջնության 95 կգ քաշային կարգում
04.11.2026,
18:25
Երկամարտում Հովհաննիսյանը գրանցեց 360 կգ
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Դավիթ Հովհաննիսյանն աշխարհի առաջնության 95 կգ քաշային կարգի ընդհանուր հաշվարկում 17-րդն է:
Ինչպես հայտնում է ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան, Հովհաննիսյանը պոկում վարժությունում ունեցավ մեկ հաջող մոտեցում՝ բարձրացնելով 165 կգ: Հրումում մեկ մոտեցմամբ գլխավերևում պահեց 195 կգ: Երկամարտում Հովհաննիսյանը գրանցեց 360 կգ:
Նշենք, որ Չինաստանի Նինբո քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Կարդացեք նաև. Ալեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի ԱԱ-ում

