Փաշինյանը մեկնել է Գերմանիա, նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակ

18.09.2026, 09:09
Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը
Փաշինյանը մեկնել է Գերմանիա, նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ: 

Հեսսեյան Խաղաղության մրցանակը (Hessischer Friedenspreis) Գերմանիայի Հեսսեն դաշնային երկրամասի հեղինակավոր մրցանակ է, որը շնորհվում է խաղաղության և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար։

Մրցանակը հիմնադրվել է 1993 թվականին Հեսսենի վարչապետի պաշտոնը զբաղեցրած (1969 – 1976թթ․) Ալբերտ Օսվալդի հիմնադրամի կողմից և շնորհվում է Հեսսենի երկրամասային խորհրդարանի (Landtag) հետ համագործակցությամբ։

Դափնեկիրն ընտրվում է անկախ հանձնաժողովի կողմից։ Տարբեր տարիներին Հեսսեյան Խաղաղության մրցանակի են արժանացել խաղաղության, հակամարտությունների կարգավորման և մարդու իրավունքների ոլորտի հայտնի գործիչներ։